ԲՀԿ–ն փակ հանդիպում է անցկացրել Գոռ Հովհաննիսյանի հետ

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները փակ հանդիպում են ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին  հայտնել է  խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ հանդիպումն արդեն ավարտվել է։

«Մենք լսեցինք մեզ հուզող հարցերի պատասխանը, կքննարկենք եւ կհայտնենք մեր դիրքորոշումը»,–ասաց նա։

Նշենք, որ Գոռ Հովհաննիսյանը նման ձեւաչափով հանդիպումներ կունենա նաեւ խորհրդարանի մյուս քաղաքական ուժերի հետ։

Հիշեցնենք, Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել ՍԴ դատավոր, քանի որ քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 53 պատգամավոր, որոնցից 23-ը դեմ էր քվեարկել: