Աստվա՞ծ, թե՞ մամոնա

Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություններ. Ինձ մոտ է Պատասխանը, Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը

Հիսուս

Սեպտեմբերի 10

Պետք է պատրաստ լինեք աշխարհաթող լինելու: Քո ուզածը ամբողջական ու կատարյալ բավարարու՞մն է միայն, որ գտնում ես Իմ մեջ, թե՞ նաև այն գոհացումը, որ կարելի է ստանալ աշխարհից: Որովհետև դու երբեմն ինքնաբերաբար ծառայում ես թե՛ Աստծուն, և թե՛ մամոնային, իսկ եթե չես էլ փորձում ծառայել, ապա, այնուհանդերձ, վարձ ես պահանջում և՛ Աստծուց, և՛ մամոնայից:

Եթե Ինձ համար է արվում աշխատանքը, ապա, անշուշտ, կվարձատրվես, բայց եթե միաժամանակ դառնում ես աշխարհին ու մարդկանց, նրանցից  փոխհատուցում պահանջելով՝ այս արդեն ճիշտ չէ: Երբեք մի ակնկալիր որևէ մեկից սիրո կամ երախտագիտության արտահայտություններ: Ինձ մոտ է Պատասխանը, Ես եմ, որ քեզ պիտի տամ անհրաժեշտ վարձը: