5 մթերք, որոնք հատկապես վտանգավոր են կանանց համար

Խորհուրդներ

1

Այս մթերքները վտանգավոր են թե՛ առողջության, թե՛ կանանց արտաքինի համար։ Մասնագետները խորհուրդ են տալիս բացառել դրանք կերակրացանկից՝ փոխարինելով ավելի առողջ այլընտրանքներով։

Տապակած կերակրատեսակներ

Տապակած կերակրատեսակները վնասակար են ստամոքսի եւ աղեհամակարգի համար եւ համարվում են պոտենցիալ քաղցկեղածիններ։ Բացի այդ, համարվում է, որ դրանք բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Կարծիք կա նաեւ, որ տապակած կերակրատեսակների օգտագործումը կարող է նպաստել տղամարդկային հորմոնների՝ անդրոգենների արտադրման ավելացմանը, որոնք խթանում են ճարպագեղձերի գործունեությունը, ինչը հանգեցնում է մաշկային ճարպի ավելորդ արտադրմանը, որը խցանում է մաշկի ծակոտիները, եւ դա գրավում է մանրէներին, որոնք էլ առաջ են բերում բորբոքային եւ սեւ կետիկների ցան։

Մարգարին

Մարգարինը պարունակում է մեծ քանակությամբ տրանսճարպեր՝ էժան եւ վնասակար ճարպեր, որոնք կազմված են ճարպաթթուների տրանսիզոմերներից։ Տրանսճարպերը վտանգավոր են անոթների եւ սրտի առողջության համար, դրանք նպաստում են խոլեստերինի արագ կուտակմանը։ Կանանց մոտ, որոնց կերակրացանկում կալորիաների ավելի քան 2 տոկոսը բաժին է ընկնում: