ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր ևս այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այստեղ լրագրողների հետ զրույցում, հարցին՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածություն նկատո՞ւմ է, նշել է. «Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ լարվածություն չլինի, բայց դա նկատելի է, դրա մասին խոսում են և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Առաջացման պատճառները՝ երևի անվստահությունն է, որ կա, միգուցե անկեղծության պակասն է, որ կա գործող ղեկավարության միջև:
Էն, ինչ կատարվում ա, ուղղակի խայտառակություն ա ու անթույլատրելի՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի դերն Արցախի ազատագրական պայքարի, անկախության ու շատ մեծ ձեռքբերումների համար, որ ունեն Հայաստանն ու Արցախը:
0Comments