ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Եռաբլուրում են՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսների հիշատակին:
Այսօր լրատվականի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը շնորհավորեց բոլորին օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Արցախի անկախությունն ամենամեծ հաղթանակներից մեկն է:
Լևոն Քոչարյաի խոսքերով, խայտառակություն է, որ այս օրով ազատության մեջ չէ Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Քանի որ խոսքը հորս մասին է, միգուցե այլ կերպ դա ընկալվի, եթե ես ասում եմ այդ մասին: Բայց մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատերի՝ հատկապես հաշվի առնելով այդ մարդու դերն այն ձեռքբերումներում, որոնք ունեն Հայաստանն ու Արցախը»:
Ինչ վերաբերում է հարցին, թե կա արդյո՞ք լարվածություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, Լևոն Քոչարյանը նշեց, որ դա ակնհայտ է, շատ դրվագներ են եղել, որոնք ապացուցում են լարվածությունը. «Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի»:
Արդեն մեկ տարուց ավել է մեր պայքարն անարդարության դեմ է: Առաջնահերթ սպասելիք ունենք, որ օր առաջ նրա հանդեպ կառարվող ապօրինությանը վերջ կդրվի:
Կրտսեր Քոչարյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահի տրամադրությունը միշտ լավ է. «Այսօր՝ չգիտեմ: Նրա մոտ վերջին անգամ եղել եմ անցած շաբաթ՝ հինգշաբթի: Շատ լավ էր տրամադրությունը, տեսքը»:
0Comments