Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան կրկին վերընտրվել է Սենատի նախագահի պաշտոնում

Օգոստոսին Տոկաևը վերանշանակել էր նրան Սենատի պատգամավորի պաշտոնում՝ լիազորությունների ժամկետի ավարտի առնչությամբ

Դարիգա Նազարբաևան այսօր վերընտրվել է Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

Այսօր ավելի վաղ, Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջադրել էր նրա թեկնածությունը հանրապետության խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնում։  

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստր Դարիգա Նազարբաևան պալատի խոսնակ էր ընտրվել 2019թ․-ի մարտին։ Օգոստոսին Տոկաևը վերանշանակել էր նրան Սենատի պատգամավորի պաշտոնում՝  լիազորությունների ժամկետի ավարտի առնչությամբ։