«Սիրելի՛ քաղաքացիներ,
Հայտնի է, որ այսօր 16։00 վարչապետ Փաշինյանը պատրաստվում է տեսակապի միջոցով զրուցել «ELARD» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Ամուլսարի վերաբերյալ տրված եզրակացության մասին։
«Լուսավոր Հայաստանին» ևս, որպես խորհրդարանական խմբակցություն, հրավիրել են մասնակցելու այդ խորհրդակցությանը, սակայն մենք որևէ ներկայացուցիչ չենք ուղարկելու, քանի որ չենք պատրաստվում մաս կազմել «ELARD»-ի թատրոնին և մենք այդ կազմակերպության կողմից տրված եզրակացությունը իսկզբանե ամբողջությամբ կասկածի տակ ենք դրել։
Այսպիսով, այդ ֆորմատով մեզ համար քննարկման ենթակա հարց չկա, և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարում իր մասնկացությունը որևէ հավելյալ քննարկման այդ կասկածելի ընկերության կասկածելի եզրակացության մասին»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ Արեն Պետունց
0Comments