Դոն Պիպոյի շակալները՝իշխանության ապավեն

Ռոբերտ  Քոչարյանի գործով դատավարությամբ Հայաստանի իշխանությունների պատերազմ են սանձազերծել միասնական Հայաստանի դեմ

Ռոբերտ  Քոչարյանի գործով դատավարությամբ Հայաստանի իշխանությունների պատերազմ են սանձազերծել միասնական Հայաստանի դեմ: Դատավարության ընթացքից եւ դատարանից դուրս կատարվող գործընթացներից կարող ենք փաստել, որ խնդիր է դրված մինչեւ վերջին խազը պառակտել ազգը, խորացնել ղարաբաղցի-հայաստանցի անջրպետը, որը, անշուշտ, վտանգավոր հետեւանքներով է հղի: Բանը հասել է նրան, որ իշխանության համար վարձու ցուցարարները բերանները շաղ են տվել արցախյան ազատամարտ անցած, իրենց կյանքով հերոսացած Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հասցեին: Մարդիկ, որոնք հասկանալով, թե ուր կարող է տանել այս շինծու քրեական գործը եւ ընդհանրապես այս դատավարությունը, մարդիկ որոնք սովոր չեն դավաճանել ընկերոջը, խփել ընկածին, որոնք պետական մտածողություն ունեն ու այսօր կանգնել են իրենց ընկերոջ կողքին, այսօր ակամայից հայտնվել են իշխանության եւ նրանց սպասարկու քրեական հեղինակությունների շակալների թիրախում: Ոմն Հայկազ Մակարյան վիրավորական արտահայտություններ է թույլ տվել դատարան եկած նախագահների հասցեին, սույն վարձու ցուցարարը ,ըստ տեղեկությունների, իշխանությունների սիրելի դարձած Դոն Պիպոյի անձնական օգտագործման ցուցարարն է ,նրա անձնական օգտագործման թաշկինակը ու տարբեր առիթներով իր գոյության մասին զգացնել է տվել: Հիմա էլ նա ակտիվ մասնակցում է ընդդեմ Քոչարյանի ցույցերին, իհարկե, ըստ ամենայնի՝ տերերի պատվերով, որոնք իրենց պարտքն են համարում իշխանությանը ծառայել օդում, ջրում, թե ցամաքում:

Ոչ միայն այս երիտասարդի նմանները, ոչ միայն սրանց տերերը, այլեւ իրենց տերերի տերերը դժվար թե կարողանային նախագահների դեմքից կարդալ այն ողբերգությունը, որը նրանք ապրում են ստեղծված իրավիճակից, որը դրոշմվել էր նրանց դեմքին, քանզի այս կարգի անարգել նախագահի ինստիտուտը ու ճակատագրի հեգնանքով Արցախի երեք նախագահներին բերել դատարանի դահլիճ իրեն կարող էր թույլ տալ միայն Արցախից ու նրա խնդրից հեռու մեկը: Այդ մարդիկ դժվար թե հասկանան այն խոսքի արժեքը, որն այսօր դատարանի դահլիճում հնչեց ՀՀ երկրորդ նախագահի շուրթերից.«Մինչև այսօր մեր Դատախազությունը մարդու անցած ճանապարհը, հեղինակությունն ու ազդեցությունը դիտում է՝ որպես բացասական երևույթ։ Ինձ համար սա շշմելու բան է։

Ուրեմն սրիկայի մեկը պետք է լինես, կյանքում որևէ բանի չհասած, որ ասեն՝ դե, ում է պետք այս մարդը, թող գնա ազատության մեջ, սա ձև՞ է։ «Սպայկայի» տնօրենի կալանավորման հետ կապված՝ լսեցի, որ ասում են, թե նա ազդեցիկ է, դրա համար կալանավորել են։ Իմ կենսագրությունը կարդացած մարդն իրավունք չունի կամ առնվազն անբարոյականություն է, ասել, որ իմ կենսագրությունն ունեցող մարդը կարող է փախնել։ Էդ իրենք ո՞ւր էին, պատերազմից, մահանալուց չեմ փախել, պետք է իրենցից փախնե՞մ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- ասաց Ռ. Քոչարյանը։

Թեպետ մյուս կողմից հասկանալի, թե ինչու են հունից դուրս եկել  այս շրջանակները, նրանց տերերը լավ են հասկանում, որ կանգնել են փակուղու առջեւ, որ անձնական վրեժխնդրությանը զոհաբերել են պետության շահը, Հայաստան-Արցախ միասնությունը ճեղք է տվել , որը կարող է շրջվել իրենց իշխանության դեմ, հենց այդ պատճառով է, որ մարդիկ կուրորեն, անգիտակցաբար փորձում են փրկել Փաշինյանի ոտատակ ընկած պատիվը, Hayeli.am: