Տարիներ ի վեր դրսից սնված օտարերկրյա գործակալական ցանցերը ի վերջո կարողացան իշխանության բերել իրենց նախընտրած մարդուն և այժմ փորձում են իրագործել բոլոր այն քայլերը, որոնք մեզ կոչնչացնեն որպես երկիր։ Այո՜, կոչնչացնեն, քանզի նպատակը հենց դա է։
Ցավոք, մենք ոսկոր ենք թե ԱՄՆ-ի, թե Եվրոպայի կոկորդում։ Մեկին խանգարում ենք Իրանի ամբողջական վերահսկման համար, մյուսին էներգետիկ անկախության համար։
Ռուսները կրկին կարծում էին, որ մենք խոհեմ ենք և չենք թույլ տա նման ուժերի հաղթանակը, բայց կրկին իրենք սխալվեցին։
Հիմա խաղը մտել է էնդշպիլ, որում կամ մենք կկարողանանք հաղթել օտարերկյա գործակալներին, կամ էլ կարժանանանք չագուչի մեթոդին, և կկորցնենք Արցախը։ Բայց կա մեկ հատ շատ մեծ բայց, թե Վրաստանը և թե Ուկրաինան կարան զարգանան առանց կորցված տարածքների, մեր դեպքում Արցախը հենց Հայաստանի անկախության երաշխավորն է և առանց Արցախ չի լինի Հայաստան։
Կասկած չունեմ, որ չկա գեթ մեկ Հայ, որը գիտակցված կգնա այդ բոլոր կործանարար քայլերին, բայց չեմ էլ տեսնում թե ինչպես ներկայիս իշխանությունը կկարողանա դուրս գալ այս մարտահրավերների տակից։
Թեժ պայքար է սպասվում, շատ թեժ։
Գրել է Արա Վարդանյանը
0Comments