37-ամյա հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը շարունակում է հանգստանալ Իտալիայում։ 44-ամյա ռեժիսորի սիրելին այս անգամ նույնպես ներկայացել է լողափնյա կերպարում։
Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել ընձառյուծի պրինտով լողազգեստով։ Լողափնյա կերպարը համալրել են ծղոտե, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։
Լողազգեստի հեղինակը դիզայներ Յանա Ռասկովալովան է։ Այն ընդգծել է հեռուստադիվայի սլացիկ կազմվածքն ու գեղեցիկ արեւայրուքը։ «Ընձառյուծը դուրս է գալիս որսի», - կադրին կից գրել է Քսենիան։
Նշենք, որ վերջերս հայտնի է դարձել, որ Քսենիա Սոբչակն ու նրա նոր սիրեցյալը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը կամուսնանան սեպտեմբերին, գրում է NEWS.am STYLE
0Comments