Սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք չունի. Գեղամ Սիմոնյան

Ազգային շահը երկրորդված է, ժողովուրդ ջան. Սա ազգային անվտանգության խնդիր է, իրավական հարթության մեջ չի խնդիրը գտնվում

Փաստաբան Գեղամ Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ունենք իշխանության սուրոգատ:

«Էս տղեն, ես բան չեմ ասում, միգուցե փորձում ա ինչ-որ հարց լուծի, բայց ինքը շրջապատված է մարդկանցով, որոնք ոչինչ իրենցից չեն ներկայացնում: Սա է խնդիրը, վերջապես ուշքի եկեք, Հայաստանին Սահմանադրության փոփոխություն է պետք, Հայաստանին նոր ԱԺ է պետք, նոր իրավակարգ է պետք, կայուն իրավակարգ է պետք: Բոլոր ներդրողները հասկանում են՝ Լիդիանը ով է, ինչ ընկերություն է, և օֆշորային սկանդալի մեջ ոչ ոք չի ուզում թաթախվի, և ոչ ոք չի ուզենա որևէ կապ ունենա Լիդիանի հետ, կամ որևէ հղում անի Լիդիանին, կամ Լիդիանի փորձին:

Լիդիան ընկերությունն այսօր կամա, թե ակամա, ինչ-որ մեկի մասնակցությամբ, միգուցե գործող նախագահի, որը խորհրդի անդամ էր: Մի խոսքով` էս ընկերությունը լոբբինգ է անում, ընկերության հետևում կանգնած մարդիկ լոբբինգ են անում զուտ իրենց շահերի համար: Ազգային շահը երկրորդված է, ժողովուրդ ջան: Սա ազգային անվտանգության խնդիր է, իրավական հարթության մեջ չի խնդիրը գտնվում»,- ասաց նա:

Փաստաբանի կարծիքով՝ սարը հանձնող վարչապետը ժողովրդի անունից այլևս խոսելու իրավունք