Գյումրին` ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես եւ սպասվում էր նախաձեռնությանը միացողների թիվը Գյումրիում բավականին շատ է նշեց՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը

Ցայգը գրում է.

««Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան հայտնի է, որպես Ստամբուլյան, քանի որ ստորագրվել է Ստամբուլում 2011-ին:

Հիշեցնենք, որ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանության ժամանակ, բայց պետք է դեռ վավերացվի։ 11 պետություն ստորագրել է, սակայն չի վավերացրել կոնվենցիան, այդ թվում՝ Հայաստանը: 2 պետություն չեն ստորագրել եւ չեն վավերացրել փաստաթուղթը՝ Ռուսաստանը եւ Ադրբեջանը իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել:

Կոնվենցիայի աղմկահարույց դրույթներից մեկը, երրորդ սեռի գոյության ամրագրումն է։

Հայաստանում հասարակության որոշ հատված կարծում է, որ կոնվենցիան հասարակությանն «այլասերման» է տանելու»։

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոնվենցիայի վավերացմանը դեմ ստորագրահավաք է սկսել նախ սկզբից մայրաքաղաքում, հիմա արդեն Գյումրիում:

Ինչպես եւ սպասվում էր նախաձեռնությանը միացողների թիվը Գյումրիում բավականին շատ է նշեց՝ Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը»: