ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավար Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար:
Պետական մրցանակներով պարգևատրման մասին որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած արժանիքների համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Մեհրիբան Արիֆովի Ալիևային»,- ասվում է փաստաթղթում, գրում է 1in.am:
0Comments