Բոստոնի Դան-Ֆարբերի անվան ուռուցքաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառը: Medical Xpress-ը հայտնում է, որ այս օրգանում չարորակ ուռուցքի զարգացումն ուղղակիորեն կապված է RABL3 գենում մուտացիայի հետ:
Հետազոտողների ուշադրությունն է գրավել ընտանիքը, որի 5 անդամները հիվանդ էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, իսկ եւս երեքը՝ քաղցկեղի այլ տեսակներով: ԴՆԹ-ի սեքվենիրացման շնորհիվ RABL3 գենում մուտացիա է հայտնաբերվել, որը, գիտնականների կարծիքով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հանդեպ նախահակվածություն է առաջացնում:
Գիտնականներն իրենց վարկածը հաստատել են դանիո ձկների վրա կատարած փորձերի ընթացքում:
Նշվում է, որ RABL3 գենի մուտացիան բնածին բնույթ ունի եւ հազվադեպ է հանդիպում, գրում է NEWS.am Medicine:
0Comments