Եղանակը կտաքանա

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։