Ովքե՞ր են 2019 թվականի խոշոր հարկ վճարողները. ցանկ

Ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը,

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Համաձայն հրապարակված տվյալների` այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:

Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 22.7 մլրդ հազար դրամի հարկեր և տուրքեր:

Չորրորդ տեղում «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ պետական բյուջե վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։

Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 9.1 մլրդ դրամ։

2019 թվականի առաջին կիսամյակում իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարելով 7.7 մլրդ դրամ, Ֆլեշ» ընկերությունը (7.6 մլրդ դրամ), «Ակվիլոն Թրեյդ»-ը (6.5 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն ( 5.1 մլրդ դրամ ), «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը (5 մլրդ 159.4 մլն դրամ):