Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից են։
Այսօր Աննա Դովլաթյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված է։ Աննան շքեղ զգեստ է ընտրել, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը, Դավիթ Աղաջանյանը եւս դասական կերպարում է։ Հետեւորդներին, լուսանկարն, ակնհայտորեն դուր է եկել։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են թողել։ «Շատ ներդաշնակ»,- գրել է նրանցից մեկը։
Ավելի վաղ Աննա Դովլաթյանը կիսվել էր լուսանկարով, որում զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Աննան սպիտակ հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո դի Կապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում, եւ հենց այս կղզին HOLLYWOOD-ը վարձում է նկարահանումների համար»,- մեկնաբանություններում գրել էր նա։
0Comments