Դարձե՛ք Քրիստոսին, սովորե՛ք ու պահե՛ք Իր Խոսքը, վկայե՛ք ձեր հավատքի մասին բարձրաձայն, մի՛ ամաչեք

Քաջացե՛ք, շատ աղոթեք, մարդը առանց Քրիստոսի կոչնչանա, Քրիստոսով՝ կհաղթի

Մեր երկիրը գտնվում է ահավոր հարձակման տակ: Միասեռականները մի կողմից, Ստամբույլան Կոնվենցիան իր պաշտպաններով մյուս կողմից, հիմա էլ սատանայապաշտներն իրենց ծեսերով պղծում են Եռաբլուրն ու մեր հայրերի գերեզմանները: Երկու շաբաթ առաջ Նուբարաշենի գերեզմանոցն էին պղծել՝ հալած մոմ թափելով: Այդ մասին գրել էր տեղի քահանան: Այսօր Եռաբլուրը: Այն մարդիկ ովքեր սա անում են չունեն ոչ մի սրբություն: Ես չգիտեմ, որտեղից այսքան չարություն ու անբարոյականություն մեր հասարակության մեջ: Բայց դա մեր թուլությունից է: Ձեր դեմ կռվում են չար հոգևոր ուժեր, հոգևոր միջոցներով: ՊՆ-ն ենթադրում է, որ սա «հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել»: Հիվանդագին չէ, սա սատանայական ծիսակարգ է: Եթե մարդիկ Աստուծո Խոսքը չսովորեն, Քրիստոսով չեն զորանա: Եթե մարդիկ Քրիստոսի հետ ուղղակի հաղորդության մեջ չլինեն, այսպիսի չարությունից պաշտպանություն չեն գտնի: Եթե մարդիկ Ավետարանը չկարդան, չաղոթեն, Սբ. Պատարագներին հավատքով չմասնակցեն, բարի գործեր չանեն ու չապաշխարեն, այսպիսի չարությունից պաշտպանություն չեն ստանա: Մեր եկեղեցիները քիչ են, դատարկ են, մարդիկ Աստուծո Խոսքը չգիտեն ու մենք գտնվում ենք ահավոր հարձակման տակ: - Դարձե՛ք Քրիստոսին: Սովորե՛ք ու պահե՛ք Իր Խոսքը: Եկեղեցուց պինդ բռնեք: Վկայե՛ք ձեր հավատքի մասին բարձրաձայն: Մի՛ ամաչեք: Քաջացե՛ք: Շատ աղոթեք: Մարդը առանց Քրիստոսի կոչնչանա: Քրիստոսով կհաղթի: