Ոստիկանությունը փնտրում է Վանո Սիրադեղյանին. Օսիպյան

Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար

Ինչ դիրքորոշում ունեք այն պնդմանը վերաբերյալ, որ Վանո Սիրադեղյանը պիտի վերադառնա Հայաստան,լրագրողները նամն հարց ուղղեցին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին,ինչին ի պատասխան նա ասաց. «Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը»:

Լրագրողների հավելյալ հարցերին, թե մտածել ասելով՝ ի՞նչ նկատի ունի, պատասխանեց.«Ոստիկանությունը մշտապես կատարում է իր աշխատանքը: Մենք ունենք օրինակ ծանր դեպք, որը տաք հետքերով բացահայտվում է, բայց ունենք նաև փոքր դեպքեր, որոնք կարծես թե պիտի անմիջապես բացահայտվեն, բայց տարիներով չեն բացահայտվում: Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար: Այնպես որ, Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում»: