Արաբ բլոգերը խորհուրդ է տալիս Հայաստանում ներդրումներ անել. Տեսանյութ

Իր հոլովակում նա նաև նշում է, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասի փոքրիկ  երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի ոլորտներում

Հայտնի արաբ բլոգեր Նուսեիր Յասինը, որը վերջին երեք տարիների ընթացքում այցելել է աշխարհի ավելի քան 60 երկիր, Facebook- ում հրապարակած իր նոր տեսահոլովակում պատմել է, թե աշխարհում որ 4 երկրներում է կարելի ներդրում անել առանց կորուստների:

Բլոգերը նախևառաջ խորհուրդ է տվել մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին, որտեղ ինքն այցելել է 2018 թվականի ամռանը:

«Հայաստանում ներդրումներ չկատարելու համար բազմաթիվ պատճառներ կան: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ լեզվով են նրանք խոսում: Բայց կա մի շատ հիմնավոր պատճառ, որի համար անհրաժեշտ է ներդրում անել այս երկրում: Եվ այդ պատճառը հենց իրենք են՝ հայերը, այդ երկրի մարդիկ»:

Իր հոլովակում նա նաև նշում է, որ աշխարհում ապրում է ավելի քան 10 միլիոն հայ, որոնք պատրաստ են զարգացնել Հարավային Կովկասի փոքրիկ  երկիրը՝ ներդրումներ կատարելով կրթության, ստարտափների և անշարժ գույքի ոլորտներում:

Յասինի խոսքերով՝ Հայաստանում ներդրվող 1000 դոլարն անմիջապես կավելանա 10 անգամ:

Բլոգերը խորհուրդ է տալիս ներդրումներ անել  նաև ԱՄՆ-ի Յուտա նահանգում, Սինգապուրում և Շրի Լանկայում: