Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտագաղթը եռապատկվել է. «Ժամանակ»

Հետաքրքիր է, որ ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում գործող Դեմոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է 2019թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում դիտարկված ժողովրդագրական ցուցանիշները:

Ըստ ինստիտուտի հրապարակած տեղեկությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Ուկրաինայից հետո Ռուսաստան ամենաշատը ներգաղթել են Հայաստանի բնակիչները՝ 12 հազար 800 մարդ: Համեմատության համար ասվում է, որ 2018թ. առաջին կիսամյակում այդ թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել՝ 4,9 հազար:

Հետաքրքիր է, որ ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում