ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչներին

Այն քաղաքացիները, որոնք բարձրացրած հարցրերը ոստիկանության իրավասությունից դուրս էին

Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ մարզի բնակչության ընդունելություն:
Ոստիկանության պետի անունից քաղաքացիներին ընդունեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Նունե Մանուկյանը: 
Մասնակցում էր նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ղեկավար կազմը։ 
Քաղաքացիների բարձրացրած բոլոր խնդիրները քննարկման առարկա դարձան, որոնց, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ:
Հարցեր կային նաև, որ կապված էին տեղական ինքնակառավարման կամ այլ գերատեսչությունների գործունեության հետ: Այն քաղաքացիները, որոնք բարձրացրած հարցրերը ոստիկանության իրավասությունից դուրս էին, ուղղորդվեցին հասցեատերերին, գրում է police.am: