ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արեւելքի իրավիճակն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղության համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները: Ինչպես նաեւ կողմերը քննարկել են նորմանդական ձեւաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է Պեսկովը:
0Comments