Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Օդեսայում ցույցի ժամանակ հարվածել է թոշակառու կնոջ եւ կոտրել նրա ձեռքը։
«Այդ կինը դատարանից դուրս վազեց մեր հետեւից՝ գոռալով Տրուխանովամետ կարգախոսներ, եւ պահանջեց, ինչպես եւ Տրուխանովի կողմից մյուս վճարվածները, որպեսզի մենք հեռանանք Օդեսայից, միեւնույն ժամանակ շատ ագրեսիվ թափահարում էր ձեռքերը, որոնք բոլորովին կոտրվածի տեսք չունեին։ Ահա այսպես պարզունակ է աշխատում ավազակային քարոզչությունը»,- գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքում, գրում է news.am;
Ինչպես տեղեկացրել է Odessit.ua պարբերականը, նախօրեին Վրաստանի նախկին նախագահն իր կողմնակիցների հետ նստացույց է կազմակերպել դատարանի մոտ, որտեղ կարդում էին Օդեսայի նախկին քաղաքապետ Գենադի Տրուխանովի դատավճիռը «Կրայան» գործարանն ապօրինի ձեռք բերելու գործով։ Պարբերականի տեղեկացմամբ՝ ընդդիմախոսների եւ Տրուխանովի թիկնապահների հետ քաշքշուկի ժամանակ Սաակաշվիլին հարվածել է տարեց կնոջը, ինչի հետեւանքով նա ընկել է եւ կոտրել ձեռքը։
0Comments