Վրացական լարին ռեկորդային անկում է գրանցել

Ավելի վաղ Վրաստանի Ազգային բանկը հրաժարվել է արժութային պահուստների վաճառքի հաշվին պահպանել լարիի կուրսը

Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, հասել է ռեկորդային ցածր մակարդակի:

Վրաստանի Ազգային բանկը հուլիսի 10-ի դրությամբ սահմանել է պաշտոնական փոխարժեքը`1$՝ 2,996 լարի մակարդակում:

Ինչպես նշում է «Sputnik Georgia» -ը, Թբիլիսիի փոխանակման կետերում մեկ դոլարը կարելի է ձեռք բերել 2.94 լարիով, գրում է 1in.am:

Ավելի վաղ Վրաստանի Ազգային բանկը հրաժարվել է արժութային պահուստների վաճառքի հաշվին պահպանել լարիի կուրսը։