Բաքու-Թբիլիսի գնացքի վրա սյուն է ընկել. Հրդեհ է սկսվել

Գնացքի վրա են ընկել էլեկտրահաղորդման լարերը

Բաքու-Թբիլիսի երթուղով ընթացող գնացքը վթարի է ենթարկվել: Oxu.az-ը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել Հաջիղաբուլի եւ Քյուրդամիրի միջեւ եկաթուղու հատվածում:

Ըստ տեղեկությունների՝ գնացքի վրա են ընկել էլեկտրահաղորդման լարերը, ինչի հետեւանքով հրդեհ է սկսվել: Որպեսզի ուղեւորները չտուժեն, նրանց թույլ չեն տալիս վագոններից դուրս գալ: Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան գրում է news.am: