ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկիր մոլորակի տպավորիչ լուսանկարը

Լուսանկարում երևում է արեգակնային լույսը, որն արտացոլվում է Սուլավեսի ծովի մակերևույթին

Համացանցում է հայտնվել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) արված Երկիր մոլորակի տպավորիչ լուսանկարը:

Լուսանկարում երևում է արեգակնային լույսը, որն արտացոլվում է Սուլավեսի ծովի մակերևույթին: Լուսանկարը հրապարակվել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի ինստագրամյան պաշտոնական էջում:

Լուսանկարի հեղինակը Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացներից մեկն է։

Լուսանկարն արվել է 410 կմ բարձրության վրա՝ Ինդոնեզիայի վրայով անցնելու պահին: Այս պահին լուսանկարը հազարավոր հավանումներ է ստացել համացանցի օգտատերերի կողմից: