RT գլխավոր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցել «Ռիա Նովոստի» գործակալության լրագրող Կիրիլ Վիշենսկու ազատ արձակմանը։
«Վաղը կարող են ազատ արձակել Կիրիլ Վիշենսկուն։ Այն լրագրողին, որ 413 օր նստել է, որ լրագրող է։ Պարոն Զելենսկի, ես դիմում եմ Ձեզ։ Արեք այդ»,-ուկրաիներենով գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։
«Ռիա Նովոստի»-ն գրում է, լրագրողի փաստաբանը հայտարարել էր, որ հուլիսի 3-ին կայանալիք նիստում հնարավոր է քննարկվի խափանման միջոցը փոխելու հարցը։ Պաշտպանությունը հույս ունի, որ այն կմեղմվի, այդ թվում տնային կալանք կսահմանվի։
Վիշենսկին ձերբակալվել է Կիևում 2018-ի մարտին։ Նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Լրագրողին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Սիմոնյանը դիմել է Զելինսկուն. Արեք դա
Լրագրողին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
0Comments