ԱԺ-ն այսօր պետք է քննարկի ԲԴԽ թեկնածուի ընտրության հարցը: Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Քվեարկություններից առաջ վարման կարգով ելույթ ունենալով` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտարարել է, որ իրենք խնդրում են հետաձգել քննարկումը, քանի որ խմբակցությունը ժամանակ չի ունեցել հանդիպել թեկնածուի հետ, ուստի չի կարող որոշում կայացնել:
Ալեն Սիմոնյանը պատասխանել է.«Քվեարկություններից հետո մենք նիստը ընդմիջենք, դրանից հետո դուք հանդիպում ունենաք, դրանից հետո մենք անցնենք դատական անդամի թեկնածուի ընտրությանը: Եթե ընդունելի է, այսպես վարվենք» :
Արման Աբովյանը տվել է իր համաձայնությունը:
0Comments