Ռոումինգի չեղարկման շուրջ քննարկումները սկսված են. Տիգրան Սարգսյան

Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ԵԱՏՄ-ում ե՞րբ կարող է չեղարկվել ռոումինգը, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:

«Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որ գործունեություն են ծավալում 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան և ԵԱՏՄ տարածքում ռոումինգը չեղարկեն: Մեր եվրոպացի գործընկերները նույն կերպ վարվել են ԵՄ տարածքում՝ դա կարևոր քայլ համարելով սահմաններ չունեցող տարածության ստեղծման ճանապարհին»,- ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ առաջին փուլում պետք է հասկանալ՝ ինչ մեթոդով են որոշվելու ծառայությունների սակագները՝ ռոումինգի չեղարկման դեպքում, ազգային կառավարությունները պետք է բիզնեսի հետ երկխոսություն ունենան, քանի որ ակնհայտ է, որ բիզնեսն ինչ-որ տեղ կարող է հակադրվել՝ իր եկամուտները չկորցնելու համար:

«Մենք արդեն նախաձեռնել ենք այս երկխոսությունը, այժմ մեզ մոտ բանակցային գործընթաց է մեր ռուս գործընկերների հետ: Կա փոխադարձ հասկացվածություն: Պետք է նշել, որ մեր հանձնաժողովի արած աշխատանքի շնորհիվ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագինն արդեն իսկ մի քանի անգամ նվազել է, և դա զգալի առաջընթաց է: Այժմ մենք պետք է օպերատորներին հավաքենք բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ռոումինգի չեղարկման համաձայնեցված որոշում մշակենք»,- ասել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը: