Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Դիլիջանում տեղի ունեցող «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովի ժամանակ անդրադարձավ մարզի հնարավորություններին ու պոտենցիալին, դրանց զարգացման տեսլականին:
Նա առանձնացրեց տուրիզմի հնարավորությունները մարզում, շեշտեց, որ եղած ուղղությունները մի քանի անգամ ավելացնելու նպատակ ունեն:
Առանձին-առանձին թվարկեց մարզի քաղաքների հնարավորությունները: Օրինակ՝ Նոյեմբերյանում ամենաշատ պատմամշակութային հուշարձաններն են, քաղաքը Հայաստանի դարպասի վրա է գտնվում, մտադիր են վրացական 8 մլն-ոց շուկան ուղղել Հայաստան, մշտական երթուղի ապահովել Թբիլիսիից Դիլիջան:
Բերդի տարածաշրջանը ամենադժվարին, բայց ամենագողտրիկն է, ըստ մարզպետի, բնության մեծ բազմազանություն կա:
Իսկ Դիլիջանի առավելությունը ոչ միայն զբոսաշրջությունն է, այլև կրթությունը:
Անդրադառնալով ներդրումներին՝ նա նշեց, որ իրենք դրանք խրախուսում են, հայտարարեց.
«Ես ինձ հայտարարում եմ Տավուշի բիզնես-օմբուդսմեն»:
0Comments