Պորտուգալական «Ֆամալիկաո» ակումբի պորտուգալացի պաշտպան Անգելո Մենեզեշը կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում», հաղորդում է Record-ը։
Պորտուգալիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմում 25-ամյա խաղացողն անցկացրել է 62 հանդիպում, խփել 5 գոլ։
Հիշեցնենք որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի շվեդական ԱԻԿ-ի, որի արգելքը հաղթահարելու դեպքում, կմրցի իսլանդական «Վալյուրի» եւ սլովենական «Մարիբորի» զույգի հաղթողի հետ։
Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9-ին կամ 10-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 16-ին կամ 17-ին:
Առաջին փուլից դուրս մնալու դեպքում, «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում եւ կմրցի «Ֆերոնիկելի» (Կոսովո) - «Լինքոլն» (Ջիբրալթար) դիմակայության պարտվողի հետ:
0Comments