Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովը: Նիստի սկզբում նախ հարգել են ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը, ապա աղոթք է հնչել: Հետո սկսվել է բուն նիստի աշխատանքը:
Հայաստանի համահայկական հիմնադրամը միայն 2018 թվականին իրականացրել է շուրջ 100 ծրագիր: 1992 թվականից սկսած հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել Հայաստանում և Արցախում:
Նիստը վարում է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:
Ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։
0Comments