Հունիսի 17
«Հիսուս»: Հաճախ տվեք Իմ Անունը: Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի. «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:
«Հիսուս»: Սիրով ու ջերմությամբ Իմ Անունը արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք: Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:
«Հիսուս»: Աս Անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:
«Հիսուս»: Այս Անունը Օգնում է՝ հաղթահարելու ձեր սխալները: Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ Անունը:
Այո. Անունս՝ Հիսուս: Ավելի հաճախ գործածեք Այն: Արտասանեք Այն քաղցրությամբ: Գործածեք Այն աղոթքով: Արտասանեք Այն զորությամբ: ՀԻՍՈՒՍ:
0Comments