Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել

Ոստիկանության պետը կարևորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին

Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց օպերատիվ խորհրդակցություն:

ոստիկաններ

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին 2019թ. 5 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում կանգ առնելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ոստիկանության պետը կարևորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը:

ոստիկաններ

Ներկաները ամփոփեցին 5 ամիսների ընթացքում ստորաբաժանումների գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու առկա խնդիրները:Ոստիկանության պետը կարևորելով ոստիկանության ծառայողների կարգապահության էլ ավելի բարձրացման անհրաժեշտությունը, կոնկրետ հանձնարարականներ տվեց տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին։

ոստիկաններ

 

ոստիկաններ

 

ոստիկաններ

ոստիկաններ

ոստիկաններ