Մարդիկ թող բար լինեն իրենց գործով զբաղվեն ու գործը բացահայտեն: Դա Քենեդու սպանությունը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և տունն այրելու դեպքի մասին:
Ծառուկյանը նշել է, որ ամբողջ քաղաքում տեսախցիկներ կան տեղադրված, ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին, թող իրավապահներն իրենց մասնագիտական գործն անեն, իսկ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն:Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հայտարարությանը՝ գործ տալու մասին, Ծառուկյանը նշել է, որ վերջինս ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է խոսել:
0Comments