Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Արման Կիրակոսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ դեսպանների նշանակման ու դեսպանի՝ պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է կանչվել Արման Կիրակոսյանը:

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Ղազախստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան):