Ստամբուլի հայաշատ Սամաթյա թաղամասում հայաստանցի կնոջ դանակահարության հետ կապված Կարո Փայլանը մեկնաբանություն է տվել թուրքական Tarafsizhaber կայքին։
Կարո Փայլանը նշել է, որ ակընհայտ է, որ հայ կնոջ դեմ հարձակումը տեղի է ունեցել ատելության հողի վրա։ Կարո Փայլանը շեշտել է, որ դեպքի հետ կապված խոսել է պետական մարմինների հետ։
Նշենք որ օրեր առաջ Ստամբուլի Սամաթյա թաղամասում դիմակավորված անձինք բնակարանի մուտքի մոտ դանակահարել են հայաստանցի կնոջ եւ հեռանալուց ասել, որ դա սկիզբն է։
Հարեւանների ահազանգով հիվանդանոց տեղափոխված հայաստանցի կինը բուժում է ստանում։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
0Comments