Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանի հետ բավական բարդ հարաբերություններին՝ նշելով, որ ամերիկյան կողմը չի ձգտում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել՝ չնայած, որ Թեհրանի և Վաշնգտոնի միջև փոխհարաբերությունները խիստ լարված են:
«Ես ամենևին էլ չեմ ցանկանում վնասել Իրանին: Ես ցանկանում եմ, որ Իրանն ասի «ոչ մի միջուկային զենք»»,-ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է The Hill-ը:
Նա ենթադրել է, որ ամերիկյան կողմն ի վերջո համաձայնության կգա Թեհրանի հետ:
«Կարծում եմ Իրանն ահռելի տնտեսական ներուժ ունի և սպասում եմ այն պահին, երբ թույլ կտամ Իրանին բեմ վերադառնալ ու ցույց տալ այդ ներուժը: Նրանք հրաշալի ժողովուրդ են: Իրանը ներկայիս ղեկավարությամբ հրաշալի երկիր լինելու հնարավորություն ունի: Մենք ռեժիմի փոփոխության հասնելու ձգտում չունենք: Ուզում եմ, որ դա պարզ լինի: Մենք ցանկանում ենք վերացնել միջուկային զենքերը»,-հայտարարել է Թրամփը:
Մենք չենք ցանկանում Իրանում ռեժիմի փոփոխության հասնել. Թրամփ
Իրանը ներկայիս ղեկավարությամբ հրաշալի երկիր լինելու հնարավորություն ունի
0Comments