2019-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 28-ամյակին նվիրված համապետական տոնակատարությունների էպիկենտրոնը լինելու է Շիրակի մարզում, մանավորապես՝ ՀՀ մշակութային մայրաքաղաք՝ Գյումրիում: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այսուհետ ամեն տարի այդ օրվա միջոցառումների զգալի մասը կենտրոնանալու է ՀՀ տասը մարզերից որեւէ մեկում:
Խթանենք համաչափ զարգացումն ու ներքին զբոսաշրջությունը»,-գրել է նա:
0Comments