Գիտնականները նկարագրել են մինչ այժմ անհայտ խանգարում, որը «քողարկվում» է որպես Ալցհեյմերի հիվանդութուն

Ինչպես նշում է Նինա Սիլվերբերգը ԱՄՆ Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտից, բոլոր մարդիկ չէ, որոնց ընդունված է եղել համարել Ալցհեյմերի հիվանդներ, որ տառապում են այդ տկարությամբ

Ամերիկացի գիտնականները հայտնագործություն են կատարել, որն արմատապես փոխում է Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությունների ուղղությունը։

Համաձայն Brain ամսագրում հրապարակված հոդվածի՝ որպես Ալցհեյմերի հիվանդություն «քողարկվում» է մինչ այժմ անհայտ մի խանգարում, որն ստացել է LATE (Limbic-predominant age-related TDP-43 encephalopathy) անվանումը։ Այսպիսով, ինչպես նշում է Նինա Սիլվերբերգը (Nina Silverberg) ԱՄՆ Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտից, բոլոր մարդիկ չէ, որոնց ընդունված է եղել համարել Ալցհեյմերի հիվանդներ, որ տառապում են այդ տկարությամբ։

Աշխատանքի ավագ հեղինակ Ջուլիա Շնայդերի (Julie Schneider) խոսքով (Ռաշայի համալսարանի Բժշկական կենտրոն)՝ LATE ախտանշանները նմանակում են այն տկարությունը, որն առաջ է գալիս Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Այնինչ, դրա էական տարբերությունն այն է, որ LATE-ը առաջ է բերում ուղեղում ոչ թե բետա-ամիլոիդային սպիտակուցի, այլ TDP-43 սպիտակուցի կուտակում։ Արդյունքում՝ պացիենտի մոտ նկատվում են հիշողության, ճանաչողական հատկությունների խանգարումներ, ինչպես նաեւ տկարամտություն։

Հենց սրանով կարելի է բացատրել այն, որ Ալցհեյմերի հիվանդությամբ պացիենտների ուղեղներում չեն նկատվում այս խանգարմանը բնորոշ պաթոլոգիական պրոցեսներ։ Գիտնականների խոսքով՝ LATE-ը կարող է «նմանակել» Ալցհեյմերի հիվանդությունը դեպքերի 20 տոկոսում։