Դարթ Վեյդերի կոստյումը 2 մլն դոլարով աճուրդի կհանվի

Վեյդերի կոստյումը բաղկացած է տասներեք հիմնական տարրերից՝ երկաթե սաղավարտ, դիմակ, երկարաճիտ կոշիկներ, անձրեւանոց

«Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոպատումի հերոս Դարթ Վեյդերի կոստյումը մայիսի 14-ին աճուրդի կհանվի, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով բրիտանական «Բոնհամս» աճուրդի կայքին։

Կոստյումի տերը՝ Բրայս Էլերը, մտադիր է դրա համար 2 մլն դոլար ստանալ։ Նա «Օսկարի» 1978-ի մրցանակաբաշխության ժամանակ ներկայացնում էր հերոսին։ Էլերը խոստովանել է, որ պրեմիերաներից առաջ հերոսին ներկայացնելու ժամանակ, մի անգամ, քիչ է մնացել ուշաթափվի այդ հագուստում, ջրազրկման պատճառով։

«Այս կոստյումի մեջ շատ շոգ է։ Այն բազմաշերտ է։ 25 րոպե է պետք, որպեսզի հագնես այն, եւ կողմնակի օգնություն է պետք»,- ասել է հավաքորդը։

Նշվում է, որ Դարթ Վեյդերի կոստյումը բաղկացած է տասներեք հիմնական տարրերից՝ երկաթե սաղավարտ, դիմակ, երկարաճիտ կոշիկներ, անձրեւանոց»: