Պատմությունը կրկնվում է. Իշխանությունը մտադիր է մասնատել ԲՀԿ-ն

Սերժ Սարգսյանի իշխանությունը այդպես վարվեց ԲՀԿ-ի հետ 2015թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունը մտադիր է մասնատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ այնպես, որ այդ խմբակցության մի խումբ պատգամավորներ տարբեր պատճառաբանությամբ հայտարարեն խմբակցությունից դուրս գալու եւ որպես անկախ պատգամավոր իրենց գործունեությունը շարունակելու մասին:

Սերժ Սարգսյանի իշխանությունը այդպես վարվեց ԲՀԿ-ի հետ 2015թ. փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ Ծառուկյանը իշխանության կոպիտ ճնշման տակ հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին: Հիմա պատմությունը կրկնվում է, այս անգամ հակաօլիգարխիկ պայքարի շրջանակում»: