Մենք շարունակում ենք իրականացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումը, արագաչափեր այլեւս չեն լինելու, պետք է բոլոր արագաչափերը փակվեն: Այսօր՝ ապրիլի 27-ին, մի քանի քաղաքացիներ իրականացնում են «Հիշեցում» ակցիան եւ Փաշինյանի նկարով փաստառով փակում են արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը տարածել է Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Հարությունյանը։
Վերջինս նշում է, որ մեկ տարի առաջ պարոն Փաշինյանը արագաչափերը փակելով եւ հայտարարում էր, որ արագչափերը այլեւս չեն լինելու, հանվելու են, սակայն մեկ տարի հետո դեռ հանված չեն։
«Պարոն Փաշինյանը խոստումներ տվել ես: Քաղաքացու օրվա կապակցությամբ մենք՝ քաղաքացիներս, որոշեցինք դրսեւորել քաղաքացիական պարտք եւ իրականացնել Փաշինյանի խոստումները, պարոն վարչապետ դու հանգիստ նստիր տեղդ, մենք արագաչափերը կփակենք»,– ասել է Իրինա Հարությունյանը։
0Comments