Շրի Լանկայի ՊՆ քարտուղար Խեմասիրի Ֆերնանդոն ազատման դիմում է ներկայացրել հասարակության եւ երկրի ղեկավարության կողմից իր հասցեին քննադատությունից հետո, հաղորդում է Newsfirst-ը:
Ավելի վաղ Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան Ֆերնանդոյին խնդրել էր հեռանալ պաշտոնից:
Շրի Լանկայի լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆերնանդոն չի կարողացել կանխել երկրում պայթյունների շարքը՝ չնայած իշխանությունների կողմից նախապաստրաստվող պայթյունների մասին ստացված տվյալներին:
Նրա անգործությունը հասարակական դժգոհություն է առաջացրել:
Շրի Լանկայի խորհրդարանի պատգամավոր Վիջեյադասա Ռաջարակսան պետության ղեկավարից պահանջել է անհապաղ կալանավորել ՊՆ քարտուղարին:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը, որի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 290 մարդ, նրանց թվում ավելի քան 30-ը արտասահմանցիներ են: Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում ընդհանուր 8 պայթյուն է տեղի ունեցել, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում:
Զոհերի ընդհանուր թիվը կազմել է 359 մարդ: Հարձակումներն իրականացրել են մահապարտները, որոնք Շրի Լանկայի քաղաքացիներ են:
0Comments