Ո՞վ է լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան մրցանակի դափնեկիր

Պարգեւատրությունը՝ Եվրախորհրդարանում

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել է The Sydney Morning Herald թերթը:

1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Քորիգանն ստացել է պարգեւը որպես Ասանժի ներկայացուցիչ: Պարգեւատրությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: Այս մրցանակին Ասանժին առաջադրել էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը(GUE/NGL): ն Դաֆնե Կարուանա Գալիցիին մալթացի լրագրողուհի էր, որն զբաղվում էր կղզու պետական վերնախավում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննություններով: 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմոբիլը պայթեցվել է, լրագրողուհին տեղում մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: