Ֆրանսիայում հանգանակություն է սկսվել Նոթր Դամի վերականգնման համար

Փլուզվել է տաճարի աշտարակը, կրակով է բռնկված կրող կառույցը

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոթր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակը, կրակով է բռնկված կրող կառույցը: Մոտ 400 հրշեջներ են ներգրավված կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝  հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր անտառներով: