ԵԿՄ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը այժմ հիվանդանոցում է, սակայն անհրաժեշտություն կա, որ նա կրկնակի բուժզննում անցնի Ֆրանսիայում. փաստաբանները սպասում են ՄԻԵԴ-ի արձագանքին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Նա վիրահատվություն է անցել Ֆրանսիայում եւ անհրաժեշտություն կա այնտեղ կրկնակի հետազոտություն անցնի, քանի որ Հայաստանում դրա հնարավորությունը չկա։ Այժմ կրկնակի հետազոտութուն անցնելու կարիք կա, ժամկետները դեռ անցել են»,– ասաց նա, հույս հայտնելով, որ ՄԻԵԴ–ը սեղմ ժամկետներում կպատասխանի իրենց դիմումին, քանի որ միջանկյալ դիմումին արագ են պատասխանում։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանը նշեց, որ հիվանդանոցում նրա վիճակը կայուն է եւ կարելի է խոսել դրական արդյունքների մասին:
Ըստ Արսեն Մկրտչյանի, հարազատները, անչափահաս երեխաները եւ թոռները կարող են այցելել նրան եւ դրա համար ԱԱԾ–ի թույլատվությունը պետք չէ։
«Շատերն են ցանկանում այցելել Մանվել Գրիգորյանին, ընկերները, սակայն այցելությունների թիվը սահմանափակ է, այնպես որ այժմ միայն հարազատները են այցելում»,– ասաց նա, հավելելով, որ հարազատներից որեւէ մեկը մշտապես Մ. Գրիգորյանի մոտ չի մնում, այժմ օրակարգում է մշտական խնամող ունենալու հարցը, բժիշկները ցուցում են տվել նրան շատ քայլել, սակայն հիվանդանոցի տարածքից դուրս գալ չի կարող։
Իսկ թե ինչպես պատահեց, որ այցելությունները թույլ տրվեցին, արդյոք դա կապ ունի նրա հետ, որ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ, Արսեն Մկրտչյանը նշեց, որ գուցե համընկնում էր:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը ծանոթացել է Կառավարության կողմից ՄԻԵԴ ուղարկված դիրքորոշմանը եւ դրա վերաբերյալ իր պատասխան դիրքորոշումն ուղարկել ՄԻԵԴ: Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը նշել էր. «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը, պնդել, որ վերջինիս նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում եւ դաժան վերաբերմունք»:
0Comments