«Երկրապահ կամավորական միության» նորընտիր նախագահ Սասուն Միքայելյանին պետք է հարցնել, թե ինչու 1993թ. ձմռանը, երբ ադրբեջանցիները Քարվաճառը (Քելբաջարը) հետ վերցրին, փախավ Քարվաճառից։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը։
«Իրեն հեշտությամբ կարող եք տեսնել ու մեկ հարց տալ` պարոն Միքայելյան, 1993թ. ձմռանը, երբ ադրբեջանցիները Քարվաճառը (Քելբաջարը) հետ վերցրին, ինչո՞ւ փախար այդտեղից: Եթե այդ հարցին պատասխանեց, մնացածի մասով եզրակացություն կկազմեք»,–ասաց նա:
Սարգիս Կարապետյանը չի կարծում, թե ԵԿՄ նորընտիր նախագահը կարող է միավորել բոլոր երկրապահներին. «Ո՞նց կարող է միավորել, Սասուն Միքայելյանը ո՞նց կարող է միավորել»։
0Comments