«Ինչքան հասկացա Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում և այլն։ Ես ուզում եմ Ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում սեռը գրել է արական։Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է որ առական սեռի մարդու անունը Լիլիթ է։Էն պահին, երբ ՀՀԿ-ն այդ մարդուն տվել է անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան անունով , այդ պահից նրան օժտելէ ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով։ Երբ ես ՀՀԿ-ին ասում էի դուք գեյ-ակտիվիստ եք, իրենք չէին հավատում։ Իրենք այդ կարգավիճակից չեն կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է։ Ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում»,-Նորագավիթի մաքսազերծման կետում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ-ն չի բողոքում, այլ ԲՀԿ-ն է բողոքում ,հարցրեցին վարչապետին. «Նրանք ինչից են բողոքումՈր իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրե՞լ է ցուցակը։ Ես պետական պահպանության ծսռայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել և ինձ տվել են փաստաթուղթ, որը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը և դրանով մարդիկ ընդգրկվել են։ Երբ ես առաջին անգամ իմացա այդ մասին, միանգամից մտածեցի, որ լավ կազմակերպված պրովոկացիա է՝ հեղափոխության և կառավարության դեմ։ Դա Մարդու իրավունքների պաշտպանության մասին լսումներ են եղել և հիմա հարց եմ տալիս բոլորիդ՝ ՀՀԲ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մարդ է՞, թե չէ։ Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, ՀՀԿ-ականները, բարգավաճականները, պահպանողականները»:
0Comments